Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել արտաքին ֆինանսական օգնության չափը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջազգային օգնությունը նվազեցնելու իր մտադրության մասին։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, տեղեկացրել է Սպիտակ Տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվեյնին։
«Նախագահը հայտարարել է, որ ավելի քիչ միջոցներ կծախսի արտասահմանում և ավելի շատ միջոցներ՝ մեր երկրում»,-ասել է նա 2017 թվականի պետբյուջեի ծախսերի վերաբերյալ «սևագիրը» ներկայացնելու ժամանակ։
Բացի այդ, կկրճատվի Պետդեպտին տրվող գումարի չափը։ Իսկ նախագահի վարչակազմը հավելյալ 30 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից՝ երկրի սահմանները պաշտպանելու նպատակով։