Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 23-ին
1735 թ. – ծնվել է Հովհաննես Աղազարի Լազարյանը, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր (մահ. 1801 թ.)։
1912 թ. – ծնվել է Նագուշ Հարությունյանը, հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1993 թ.)։
1920 թ. – Համազասպ Օհանջանյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։
1923 թ. – ծնվել է Ռոզի Վարդը, ֆրանսահայ դերասանուհի (մահ. 2012 թ.)։
1933 թ․ – ծնվել է Քշիշտոֆ Պենդերեցկին, լեհ խոշորագույն կոմպոզիտոր։
1943 թ. – սկսվեց Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։
1992 թ. – ծնվել է Մայլի Սայրուսը, ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի։
1998 թ. – մահացել է Կարպ Խաչվանքյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (ծն. 1923 թ.)։
2001 թ. – Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Անտոնիո Վիվալդիի Տիգրան օպերայի համերգային կատարումը։
2004 թ. – թողարկվեց World of Warcraft համակարգչային խաղը։