211652_close_icon

Կարող եք ձեր պոգրանիչնիկ սահմանապահներին էլ հարցնել. «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա». Արա Աբրահամյան. «Առավոտ»

views-count5332 դիտում article-date 10:40 23-11-2016
«Առավոտ» թերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ կարմիր համարանիշներով մեքենան սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել: Լուրեր էին շրջանառվոմ, որ նա մյուս փողատերերից հետ չմնալու համար գնել է այդ դիվանագիտական համարները: Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց. «Դոք մոռացե՞լ եք, որ ես բարի կամքի դեսպան եմ: ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի բարի կամքի դեսպան եմ, ինձ ունեմ դիպլոմատիկ պասպորտ: Ես բոլոր Ռուսաստանում էլ եմ ման գալիս, Ամերիկայում, Ֆրանսիա, ամեն մի, երկրում: Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սիպտակ՝ սիպտակ: Բայց դա է իմը, ես դիպլոմատիկ պասպորտով եմ գալիս: Կարող էք մի հատ ձեր պոգրանիշնիկ սահմանապահներին էլ հարցնեք, ձեզ կասեն՝ պարոն Աբրահամյանը ոնց է գալիս: Արա Աբրահամյանը սկսեց կողքիններին հարցնել՝ «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա», որ ցուցադրի իր անձնագիրը»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր