Ճապոնիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 5,2 մագնիտուդ հզորութամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ NHK հեռուստաալիքի տեղեկությունների՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի արևելյան ափերի մոտ:
Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նամիե քաղաքից 46 կմ դեպքի հարավ, իսկ հիպոկենտրոնը՝ 12կմ խորության վրա: