19361 դիտում
11:28 22-11-2016
Մանկական հիվանդանոցներում տեղուդադար չկա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմայի մոտ է, այնուհանդերձ, երևանյան հիվանդանոցներում երեխաները պառկած են արդեն միջանցքներում։
Նախորդ օրվա դրությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ընդհանրապես տեղ չկար, և ասում էին, որ իրենց մոտ այլևս հիվանդներ չպետք է ուղարկեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: Նույնական իրավիճակ էր նաև «Արաբկիր» մանկական հիվանդանոցում. հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդությամբ երեխաներին տրամադրելու համար:
Ըստ մասնագետների` H3 տեսակի վիրուսը Հայաստան է թափանցել Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից` համաժամանակյա: Չեն բացառում նաև, որ ժամանակ անց այն կարող է մուտացիայի ենթարկվել: Ինչ վերաբերում է դպրոցներն ու մանկապարտեզները համաճարակի պատճառով փակելուն, ոլորտի մասնագետները կարծում են, որ համաճարակն իր «պիկին» դեռ չի հասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9875 դիտում
16:26 04-11-2021
Հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են, շատ ողբերգական դեպքերի ենք ականատես լինում. Նիկոլ Փաշինյան
1658 դիտում
16:23 24-04-2014
Մինչ օրս չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում. Շառլ Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը