Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է
Ամերիկացի հայտնի ռեփփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է Լոս Անջելեսի բժշկական կլինիկաներից մեկը այն բանից հետո, երբ հայտարարել է իր համաշխարհային շրջագայությունը չեղարկելու մասին։ Այդ մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
TMZ պորտալի փոխանցմամբ՝ Ուեսթն անքնությամբ է տառապում, և նրա բժիշկներից մեկը խորհուրդ է տվել երգչին որոշ ժամանակ հոսպիտալում բուժման կուրսեր անցնել։
The Daily Mail-ն էլ հայտնում է, որ նրա մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել և նրան հիվանդանոց են տեղափոխել ձեռնաշղթաներով։
Իսկ իր համաշխարհային շրջագայությունը չեղյալ հայտարելու պատճառի մասին երգիչը չի ասել։