Ռէփեր Քանյե Ուեսթը կնկարահանվի Սփայք Լիի «Չիրաք» ֆիլմում
Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին կողմնորոշվել է իր նոր ֆիլմի անվանման և դերասանական կազմի հարցում: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, «Չիրաք» (Chiraq) ֆիլմում կնկարահանվեն Սէմյուէլ Լի Ջեքսոնը, Ջերեմի Պիվենը, ինչպես նաև ռէփերներ Քանյե Ոեւսթը և Քոմմոնը:
Սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ ֆիլմի գործողությունները տեղի կունենան Չիկագոյում՝ տեղի բանդաների միջև «ռազբորկաների» ֆոնին:
«Chiraq» բառը («Chicago» և «Iraq» բառերի համադրությունը) վերջին տարիներին վերածվել է Չիկագոյի անվանման համար հանրահայտ սլէնգի: Հանցավորության բարձր մակարդակի պատճառով քաղաքը համեմատում են Իրաքի հետ, որտեղ գտնվելը ռազմական գործողությունների հետևանքով նույնպես խիստ վտանգավոր է: