Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայի Հոնսյու կղզուց դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում հզոր՝ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Tass-ը։
Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից դեպի արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ օվկիանոսի հատակից 10 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումներից հետո անմիջապես հայտարարվել է ցունամիի վտանգ. ափերին են մոտեցել 3 և ավելի մետր բարձրության ալիքներ։ Սկսվել է տեղի բնակչության տարհանում։
Երկրաշարժը զգացվել է նաև երկրի կենտրոնական ու հյուսիս-արևելյան մասի 20 պրեֆեկտուրաներում։
Մասնագետները հրատապ կարգով ստուգում են ատոմակայանների վիճակը։