Ճապոնիայում նոր հզոր՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում հարավ-արևմուտքում տեղի ունեցած մի շարք ուժգին երկրաշարժների, այդ թվում՝ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ, հետևանքով հոսպիտալացվածների և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասել է 80-ի, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգուին:
Կումամոտո պրեֆեկտուրայի ոստիկանության տվյալներով՝ երկրորդ երկրաշարժի ժամանակ զոհվել է 19 մարդ: Վերջին 2 օրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 28:
Պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության էր մնացել 195 հազար ընտանիք: