Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
                        Այսօր Ճապոնիայի կենտրոնական հատվածում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: 
Ցնցումները գրանցվել են Օմատի քաղաքից 16 կիլոմետր հյուսիս ընկած հատվածում, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Ժամանակավոր դադարեցվել է գնացքների աշխատանքը: 
Ցունամիի վտանգ չկա, իսկ զոհերի և տուժածների մասին տեղեկություն դեռեւս չի հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

