Ապագա BMW X7-ը հաջողվել է լուսանկարել փորձարկումների ժամանակ
Գերմանիայում փորձարկումների ժամանակ նկատվել է նոր BMW Х7-ը, որն առաջին հայացքից ճանաչել են ավտոսիրահարները և տեղադրել արված լուսանկարները համացանցում:
Լուսանկարներից երևում է, որ ամենագնացը չափսերով մեծ է և կառուցված է CLAR հարթակի վրա, որի վրա հիմնվում են 7-րդ սերիայի նոր մեքենաները: Նույն հարթակի վրա կկառուցվի նաև նոր սերնդի BMW X5-ը:
Նոր ամենագնացը ձեռք է բերել նոր, ավելի մեծ ռադիատորային ճաղավանդակ, նոր լուսարձակներ, ինչպես նաև 3 շարք նստարաններ, որտեղ կարող է տեղավորվել 7 հոգի:
Ընդհանուր առմամբ, նոր Х7-ը արտաքինից հիշեցնում է Х5-ը: Կանխատեսվում է, որ BMW X7-ը Mercedes-Benz GLS և Range Rover ամենագանցների մրցակիցը կդառնա:
Ըստ երևույթին՝ կառաջարկվի դիզելային և բենզինով շարժիչով տարբերակները, ինչպես նաև 7 և 4 տեղանոց տարբերակները:
Նոր BMW X7-ի 4,4 լ ծավալով V8 բիտուրբո շարժիչը 450 և 400 ձիաուժ հզորություն կապահովի: Չի բացառվում նաև V12 շարժիչով տարբերակի թողարկումը:
Պաշտոնապես BMW Х7-ի պրեմիերան կկայանա 2018թ.-ին, իսկ նախնական գինը կկազմի 130 հազար եվրո: