Գերմանիայում փորձարկումների ժամանակ նկատել են 2020 մոդելային տարվա 8-րդ դասի BMW
Գերմանիայում ճանապարհային փորձարկումների ժամանակ նկատել են 2020 մոդելային տարվա 8-րդ դասի BMW:
Բավարական կոնցեռնի մամուլի ծառայությունում դեռևս 2016 թ.-ի մարտին հայտնել էին, որ շուտով նոր մոդելային շարք կթողարկվի:
Արդեն կան տեղեկություններ այն մասին, որ BMW 8-րդ դասի մոդելը կունենա i8 Spyder, կաբրիոլետ և կուպե տարբերակները:
Սպասվում է, որ մոդելը կունենա ցածր տանիք, սակայն լայն ու հարմարավետ սրահ, ինչը հիշեցնում է Aston Martin ավտոմեքենայի DB9 մոդելը:
Ակնկալվում է, որ BMW 8-րդ դասի ավտոմեքենաների թողարկումը կմեկնարկի 2018թ.-ի վերջին:
Վաճառքում կհայտնվի 2019-2020 թթ., իսկ մոդելը կմրցակցի Maseratti GranTurismo-ի, Lexuc LC-ի և Mercedes-Benz կուպեի հետ: