slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին»
211652_close_icon

Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին»

views-count15728 դիտում article-date 13:30 16-06-2014
Երեկ՝ հունիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժզննման նպատակով դիմել է Երևանի Աճառյան 36/1 շենքի բնակչուհի, 49-ամյա Նարինե Մաթևոսյանը, ով հայտնել է, որ ոտքի մասում վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը՝ օպերատիվ խմբով, որտեղ տուժածը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել BMW X5 մակնիշի ավտոմքենայի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Ավանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ BMW X5-ը վարել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Մալխասյանը, ով ամուսնության նպատակով փորձել է փախցնել Ն. Մաթևոսյանի աղջկան, ու երբ «ապագա զոքանչը» սկսել է հետապնդել «ապագա փեսային», վերջինս BMW X5-ով դիմել է փախուստի, ինչից հետո զոքանչը հայտարարել է, որ փեսան վրաերթի է ենթարկել իրեն: Քիչ առաջ Ավանի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Խ. Մալխասյանը՝ BMW X5 մակնիշի 34 TՍ 452 համարանիշի ավտոմեքենայով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի՝ վրաերթի ենթարկվելու փաստը բժիշկները դեռ հետազոտում են:

Նմանատիպ նյութեր