Թրամփի հաղթանակը դրականորեն կազդի ռուսական բիզնեսի վրա. Financial Times
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությունը Ռուսաստանին նոր հնարավորություններ կընձեռի Հյուսիսային Ամերիկայի հետ բիզնեսի վարման հարցում։ Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլլ Դմիտրիևվին։
«Մենք գտնում ենք, որ Սպիտակ Տանը գործարարի առկայությունը, ով պրագմատիկ որոշումներ է կայացնում, շատ կարևոր է։ Ենթադրում ենք, որ Թրամփի բնավորության մի հիանալի գիծ է Ռուսաստանի նկատմամբ իր հայացքը»,-ասել է Դմիտրիևը։
Վերջինս ընդգծել է, որ նախագահական ընտրություններում միլիարդատիրոջ հաղթանակը հնարավորություններ կբացի Ռուսաստանի առաջ Բարաք Օբամայի կողմից պատժամիջոցների տակ հայտնված ամերիկյան ներդրումային ընկերությունների գրավելու հարցում։