Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 20-ին
1849 թ. - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվեց Սեչենյիի շղթայակապ կամուրջը։
1880 թ. – Պետրոս Ադամյանը, հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղաց Համլետի դերը։
1925 թ. – ծնվել է Մայա Պլիսեցկայան, բալետի ռուս հանրահայտ պարուհի (մահ. 2015 թ.)։
1945 թ. – սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։
1959 թ. – ծնվել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Ժառանգություն կուսակցության ղեկավար։
1985 թ. – թողարկվեց Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։
2005 թ. – տեղի ունեցավ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը։
2007 թ. – մահացել է Գառնիկ Անանյանը, հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1934 թ.)։