Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում․ Ա. Ամասիացի
«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում:
Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում:
Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը:
Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»: