Օգտակար բակտերիաներն ավելի լավ են պայքարում մաշկային հիվանդությունների դեմ
Մաշկին քսվող օգտակար բակտերիաները կարող են մեղմացնել էկզեման, ակները, վարդագույն ուգրիները և մաշկի այլ հիվանդություններ: Ըստ բժիշկ Ուիթնի Բոուվի` այդ բակտերիաները պաշտպանիչ շերտ են ստեղծում, ինչի շնորհիվ վերանում է բորբոքվածությունը և մաշկը պաշտպանվում է վնասակար օրգանիզմներից:
Բակտերիաների այս և մի շարք այլ հատկությունների մասին գիտեն կոսմետիկայի շատ արտադրողներ և այս պահին մի քանի ընկերություններ համապատասխան հետազոտություններ են իրականացնում՝ դրանք նաև կոսմետիկայի մեջ ներառելու համար: Ըստ մասնագետների` լավագույն արդյունքի հնարավոր է հասնել պրոբիոտիկ բակտերիաների և սովորական թերապիայի օգնությամբ:
[url=http://http://www.meddaily.ru/article/26jun2014/dlkoba]www.meddaily.ru[/url]