61483 դիտում
10:54 21-03-2018
«Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա». Երևանի փողոցները «չափչփող գիշերային չղջիկները» հայտնաբերվեցին. ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու, ավտոմեքենան վերասարքավորելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Toyota մակնիշի 17 AG 117 համարանիշի և Nissan մակնիշի 17 KL 117 համարանիշի ավտոեմքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաների վարորդները Երևան քաղաքում իրենց մեկ այլ ընկերոջ հետ, ով եղել է Nissan-ով, «գիշերային ավտոռալիներ» են կազմակերպել մայրաքաղաքի փողոցներում՝ ավտոմեքենաների վրա տեղադրված խլացուցիչներով անհանգստացնելով բնակիչներին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «ավտոռալիի» արդյունքում «շումախերչիկներից» Toyota-ի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ և բախվում մեկ այլ Nissan-ի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «գաի պլաշչադկա» տեղափոխված Toyota-ն պատկանում է Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5-րդ շենքի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Ամիրխանյանին, իսկ Nissan-ը՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5-դ շենքի բնակիչ՝ 24-ամյա Կառլեն Մովսիսյանին։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտներր ենթարկվելու են վարչական պատասխանատվության, հարկ եղած դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Այսօր Երևանի «գաի պլաշչադկա» տեղափոխված Toyօta-ի, Nissan-ի վարորդներին տեղեկացնենք, որ երբ նրանք մեծ արագությամբ, խլացուցիչներով գիշերային չղջիկի նման զվռնում էին փողոցներում, դա նկատել են քաղաքացիները, ովքեր տեսան, թե ինչպես խոնարհ հարսի նման վարորդներն իրենց մեքենաներով տեղափոխեցին «գաի պլաշչադկա», քաղաքացիներն էլ «ամենալավ խոսքերով հիշում էին նրանց»՝ ասելով. «Նման ձև ավտոմեքենաները կվարեն ուղեղները թափած, սրբություն չունեցողները, երբ մարդիկ հոգնած հանգստանում են, իսկ դրանց նմանները գիշերային թիթեռնիկի կյանք վարելով՝ չափչփչում են մայրաքաղաքի փողոցներով։ Այդ ամենը լինում է նաև նրանց ծնողների կողմից երեխաներին ճիշտ չդաստիարակելու արդյունքում»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/21/1091872/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել մյուս վթարված Nissan-ի վարորդը, քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
958 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան