211652_close_icon
views-count13916 դիտում article-date 22:21 19-11-2016

Երգչուհի Լեոնորան որպես հարգանք ու նվիրում՝ «Հայոց Արծիվներ» սկավառակը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Գյումրու Երիտասարդական պալատի դահլիճում տեղի ունեցավ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, ճանաչված օպերետային երգչուհի` Արևիկ Թանաշյանի` Լեոնորայի «Հայոց Արծիվներ» սկավառակի շնորհանդեսը, որը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Սկավառակում ընդգրկված է 17 հեղափոխական, հայրենասիրական և ազգային ժանրի երգեր: Ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Լիբանանում: Շնորհանդեսին ներկա էին նաև գյումրեցի զոհված զինծառայողների հարազատները, համայնքի պաշտոնյաները և պարզապես տեղի բնակիչներ: «Աշխատանքը սրտի թրթիռով է կատարվել, քանի որ սա կարծես մի փոքր մասնիկ է, որ հիշողութուններ կարթնացնի ոչ միայն մեր, այլ նաև զոհված տղաների ծնողների մեջ: Փառք մարտում ընկածներին: Նրանք իրենց կյանքը նվիրեցին մեր հողը պահելու համար, իսկ մեր աշխատաքնը չնչին բան է…»,-ասաց երգչուհին: Մեր թղթակցի հետ զրույցում երգչուհու ամուսինը՝ Վիգեն Թանաշյանը, ով նաև Լեոնորայի պրոդյուսերն է, ասաց, թե ինչպես է «Հայոց Արծիվներ» սկավառակի ստեղծման գաղափարն առաջացել. «Պատերազմի ավարտից հետո մի փոքր ամփոփվեցի և Լեոնորայի հետ մտածեցինք մի բան անել, որպեսզի մեր կողմից մի փոքր հարգանք ու նվիրում լինի մեր հերոսներին: Այսպես ծնվեց սկավառակն ստեղծելու գաղափարը, որը նաև ռիսկային էր, քանի որ Լեոնորան դասական երգչուհի է: Բայց բազմաթիվ կարծիքներ են արդեն հնչել և ուրախ ենք, որ Լեոնորայի ոճային այս փոփոխությունը ևս սիրվեց և ընդունվեց հանդիսատեսի կողմից»: Շնորհանդեսի ավարտին երգչուհին իր իսկ մակագրությամբ մեկական օրինակ հանձնել է զոհված հերոսների հարազատներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր