211652_close_icon
views-count94606 դիտում article-date 19:47 20-11-2016

Հայոց բանակի ապագա առյուծ-զինվորները Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի առաջնությունը նվիրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի Խուլերի մշակույթի և սպորտի պալատում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի առաջնությունը։ Մասնակիցների թվում էին ֆեդերացիայի մարզիկներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Արցախից: Առաջնության հաղթողները արդեն մյուս տարի կմասնակցեն կայանալիք հաջորդ առաջնություններին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան իր գործունեության 4 տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է գրանցել այս ոլորտում, ունենալով Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, աշխարհի և Կովկասի գավաթակիր: Ֆեդերացիան ունի ավելի քան 2000 մարզիկներ և միջազգային որակավորում անցած 40 մարզիչներ: Մինչ առաջնության սկսվելը նախ շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր հնչեցին ֆեդերացիային աջակցող անձանց հասցեին, որից հետո ելույթի խոսքը տրվեց ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին: Վերջինս իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց մարզիկների ծնողներին խոստանալով, որ զավակները գտնվում են հուսալի ձեռքերում ու վստահեցրեց․ -Մեր գլխավոր նպատակն է ոչ միայն չեմպիոններ ունենալ, այլ նաև երեխաներին դարձնել հայրենասեր, ովքեր հանուն հայրենիքի սահմանն անառիկ պահող առյուծ-զինվոր տղերքի օրինակով պատրաստ կլինեն պաշտպանելու Հայաստանի սահամանները նենգ թշնամուց։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջնությունը նվիրվում է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված զինվորների հիշատակին։ Ֆեդերացիայի նախագահի ելույթից հետո ՀՀ պետական օրհներգով բացվեց մրցաշարը, և հանդիսատեսի համար ցուցադրվեց ցուցադրական համարներ, որից հետո հաջորդեց բուն առաջնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 502+
502+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր