17136 դիտում
18:22 27-01-2017
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի դահլիճում, ուր զինվորական տրամադրություն էր տիրում ու հայրենասիրական երգ ու պար թևածում, ասեղ գցելու տեղ չկար:
Կազմակերպվել էր տոնական մեծ միջոցառում՝ նվիրված Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 25-ամյակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրգարող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր տիկին Ռուզաննա Մուրադյանը, դպրոցի տնօրեն տիկին Անահիտ Խոսրովյանը, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ, ուսուցիչներ և երեխաներ:
Միջոցառմանը երեխաները ներկայացրին Հայոց բանակի անցած ուղին, հաջողությունները և ձեռքբերումները, կատարեցին հայրենասիրական երգեր, ինչպես նաև հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ ազերիներին արժանի հակահարված տված, «Արիության» մեդալակիր, 20–ամյա, Էդգար Գալստյանը:
Ավարտին ելույթով հանդես եկավ տիկին Ռ. Մուրադյանը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, երեխաներին և, իհարկե, շնորհավորեց բոլորին տոնի առթիվ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 381+
381+
Նմանատիպ նյութեր
8795 դիտում
14:50 15-11-2017
«Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ». ուսանողները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)