211652_close_icon
views-count74875 դիտում article-date 22:55 17-07-2019

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 11 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/166508]Armtimes.com[/url]-ը գրում է. Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/17/1130217/]բախումից[/url] տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի: Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը: «Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը: Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/166508]այստեղ[/url] Տեսանյութերը՝ [url=https://www.facebook.com/watch/?v=719062688528517]Hetq.am[/url]-ի և [url=https://www.youtube.com/watch?time_continue=277&v=VmJqNp2l4uU]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր