211652_close_icon

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Mercedes-ի վարորդը, ով ճանապարհային ոստիկանության ծառայող է, եղել է ոչ սթափ, մահացածները նրա ազգականներն են, 5 վիրավորներից մեկն էլ հայտնի սոցիոլոգի աղջիկն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count379950 դիտում article-date 12:53 06-11-2020
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննրի քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Գ-ն, Suzuki-ն վարել է Երևանի բնակիչ՝ 53-ամյա Լիանա Ծ-ն, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արմինե Ա-ն։ Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ-ն, Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հասմիկ Գ-ն, Անահիտ Գ-ն և Գուրգեն Հ-ն (վերջիններիս տվյալները պարզվում են), տեղում մահացել են, իսկ Արմեն Գ-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա մյուս ուղևոր՝ 10-ամյա Միշա Գ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Suzuki-ի վարորդ Լիանա Ծ-ն, Opel-ի վարորդ Արմինե Ա-ն և վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Անժելա Է-ն տեղափոխվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Գ-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Նա աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան է, իսկ Արմինե Ա-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, նրա հայրը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է։ Մահացածները Mercedes-ի վարորդի ազգականներն են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/05/1169798/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով կային զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հոգեբանների խումբը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր, և դեպքի վայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները: Ժամանել էին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր