211652_close_icon
views-count19000 դիտում article-date 16:17 27-04-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արգավանդի խաչմերուկում տեղի ունեցած Mercedes-ի ու BMW-ի բախումից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Security-Dream ընկերության տեսախցիկներով արձանագրված, ապրիլի 25-ին Արգավանդի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի բացառիկ կադրերը, որի ժամանակ բախվել էին BMW-ն ու Mercedes-ը, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Հմայակ Մկրտչյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/26/50913/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 PO 471 համարանիշի և BMW մակնիշի 22 LU 518 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Իննա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 32-ամյա Հմայակ Մկրտչյանն ու 24-ամյա Արևիկ Ղուկասյանը տեղափոխվել էին Մալաթիա բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել հողածածկ գոտում: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security Dream Co. LTD[/url]-ի Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր