4450 դիտում
22:14 08-09-2015
Սանկտ Պետերբուրգում մահացել է պլաստիկ վիրաբույժը, ում վրա նախօրեին կրակել էր վիրահատությունից դժգոհ հիվանդը. տեսանյութ
Սանկտ Պետերբուգում այսօր` սեպտեմբերի 8-ին, հրազենային վնասվածքներից մահացել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Ռեմեզովը, ում վրա նախօրեին կրակել էր վիրահատությունից դժգոհ հիվանդը:
Հիշեցնենք, որ երեկ Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում պլաստիկ վիրահատություն տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/07/64179/]տղամարդը կրակել էր[/url] վիրաբույժի ուղղությամբ և ծանր վիրավորել վերջինիս:
Սանկտ- Պետերբուրգի դատախազության մամլո խոսնակ Մարինա Նիկոլաևան հայտնել էր, որ ըստ հիվանդանոցի տեսախցիկի ձայնագրության` տղամարդը կտորով ծածկած հրազենը ձեռքին անվտանգության աշխատակցի կողքով ներխուժել էր հիվանդանոց:
Նա մտել է իրեն վիրահատող բժշկի կաբինետ և 3 անգամ կրակել բժշկի կրծքավանդակին, այնուհետև կրակոցով ինքնասպան է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2861 դիտում
14:48 20-08-2016
Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո, որքանով տեղյակ եմ՝ պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր. պաշտպան
Այս բաժնից
1933 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1042 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1753 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով