Նախարարն իր ԲԿ-ին կհատկացնի ոչ թե 24, այլ 4 միլիոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Արին-տերլև» ՍՊԸ-ի՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատկացրած 24 մլն դրամը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչից հետո նախարարը որոշել է նահանջել և սրբագրել իր արածը:
Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության ֆինանսավորումը անցած տարի, կազմել էր 11,9 մլն դրամ:
Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, իսկ երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ այլ ոչ թե 4»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]