211652_close_icon
views-count121256 դիտում article-date 22:56 18-11-2016

Դաժան ու առեղծվածային դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3-րդ դասարանում սովորող երեխայի դի

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 խումբը Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Գայի պողոտայի 1-ին շենքի 81 բնակարանից՝ ագոնալ վիճակ, կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված մահացած երեխան նույն հասցեի բնակիչ, 8-ամյա Նարեկ Մայրապետյանն էր: Երեխան սովորում էր թիվ 106 դպրոցի 3-րդ դասարանում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր