211652_close_icon
views-count1048 դիտում article-date 14:22 18-11-2016

Դեսպան Եգանյանը Կանադայի Կարլտոնի համալսարանում ներկայացրել է ՀՀ անկախության 25 տարիների ձեռքբերումները

Նոյեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը «Կովկասյան և Կասպյան ավազանի քաղաքականություն» դասընթացի շրջանակներում դասախոսություն կարդաց Օտտավայի Կարլտոնի համալսարանի ուսանողների համար: Դասախոսության ընթացքում դեսպան Եգանյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների ձեռքբերումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-կանադական հարաբերությունների մերօրյա զարգացումներին և նախանշվելիք ծրագրերին, խոսեց Արցախյան հիմնահարցի պատմության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ: Դասախոսության ավարտին Արմեն Եգանյանը պատախանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: [img]/ups/images/0340307001479458890417309.jpg[/img]

Նմանատիպ նյութեր