211652_close_icon

Դեսպան Եգանյանը հանդիպեց Կանադայի ԱԳ նախարարին

views-count955 դիտում article-date 22:04 16-06-2015
Հունիսի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգում գտնվող տարբեր հարցեր, առանձնացվեց վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք փոխայցելությունների կարևորությունը: Կողմերն ընդգծեցին առևտրատնտեսական ոլորտում կապերն առավել խորացնելու անհրաժեշտությունը: Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ունեցած սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր