Արսեն Վենգեր. «Թեպետ Իբրահիմովիչը մեր դեմ չի խաղալու, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի ահարկու խաղացող կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի որակազրկում, որի պատճառով վերջինս բաց կթողնի լոնդոնյան ակումբի հետ հանդիպումը:
«Իհարկե, նրանք կգերադասեին Իբրահիմովիչին ունենալ կազմում, սակայն եկեք չշահարկենք «Յունայթեդի» կազմը: Նրանք ավելի ահարկու խաղացող ունեն, որը անցած տարի մեզ սպանեց` Մարկուս Ռեշֆորդը: Նա բոլորիս անակնկալի բերեց»:
Նշենք, որ Ռեշֆորդը «Արսենալի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձավ` 2015/2016 մրցաշրջանում, իսկ ՄՅՈւ-ն հաղթեց 3:2 հաշվով: Ընդ որում, դա Ռեշֆորդի նորամուտն էր ԱՊԼ-ում: