211652_close_icon
views-count3532 դիտում article-date 14:39 17-11-2016

Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը հերթական այցով ԼՂՀ-ում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանի գլխավորությամբ այցելել էին ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, իսկ հաջորդ օրը՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ: Դավթաշեն վարչական շրջանի կողմից երկու քաղաքներին էլ տրամադրվել է հագուստ և սնունդ: Հյուրերն այցելել են նաև Մարտակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ խոնհարել Դավթաշենի «Սասունցի Դավիթ» ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարին: Դավթաշենցիները եղել են նաև զորամասերից մեկում, ուր բանակայիններին փոխանցվել են անհրաժեշտ պարագաներ: Երևանի քաղաքապետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր