1887 դիտում
14:17 28-10-2015
Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ. ֆոտոռեպորտաժ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ:
Պատվիրակության անդամները եղել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում մարտնչած, դավթաշենցի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից դպրոցին են տրամադրվել դահլիճի նստարաններ, դասասեղաններ, գրատախտակներ, շինանյութ` դպրոցի խորդանոցի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար, իսկ աշակերտներին` հագուստ և գրենական պիտույքներ:
Դավթաշենի պատվիրակությունը եղել է նաև Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների քաղաքապետարաններում: Սոցիալական և կրթական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
17:40 21-10-2015
Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
5516 դիտում
14:14 02-06-2017
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3556 դիտում
14:39 17-11-2016
Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը հերթական այցով ԼՂՀ-ում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
739 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան