Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արդեն ավանդույթի համաձայն, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Արցախից (Ստեփանակերտից եւ Մարտակերտից) Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ։ Նրանք երեք օր հյուրընկալվել են Դավթաշենում եւ մասնակցեցին էքսկուրսիաների ու տարբեր հետաքրքիր ծրագրերի։
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանք եղել են Մանկական զբոսայգում, Գառնի-Գեղարդում, այնուհետեւ մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
“Ինչպես միշտ, մեզ հետ է մեր հարազատ Դավթաշեն վարչական շրջանը: Առաջին տարին չի, որ գալիս ենք ու բերում այս երեխաներին: Երեխաները մեծ բավականություն են ստանում: Ցանկացողներն այնքան շատ են լինում, որ ցուցակը դժվարությամբ ենք կազմում”,- նշեց Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանը:
Երեխաներն այսօր Երեւանից հեռացել են լավ տպավորություններով և վարչական շրջանի ղեկավարի կողմից նվերներով: