211652_close_icon
views-count2080 դիտում article-date 19:00 02-03-2015

Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը մեկնել է Արցախ. ֆոտոշարք

Երևան - Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում փետրվարի 26-ին Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ, մեկնել էր Արցախ։ Նշենք, որ 2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև։ Այցելության առաջին օրը Դավթաշենի պատվիրակությանն ընդունեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ս. Գրիգորյանը և Ռ. Բաղդասարյանը քննարկեցին ծրագրի ընթացքը և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով, որից հետո միասին ուղևորվեցին Ստեփանակերտի երիտասարդության պալատ, որտեղ այցի շրջանակներում հատուկ անակնկալ էր պատրաստվել արցախցի երեխաների համար։ Երևանի պետական կրկեսի դերասանները իրենց համարներով անմոռանալի պահեր պարգևեցին Ստեփանակերտի հարյուրավոր փոքրիկների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր