211652_close_icon
views-count46511 դիտում article-date 12:29 17-11-2016

Հալաբյան փողոցում, որտեղ հաճախակի են տեղի ունենում վթարներ, այդ թվում՝ ողբերգական, տեղադրվեց արագաչափ. այն կգործի նոյեմբերի 21-ից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունը Հալաբյան փողոցում տեղադրեց արագաչափ սարք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հալաբյան փողոցում վերջին տարիներին հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով, դժբախտաբար, ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Գրեթե բոլոր վթարների փաստով հարուցված գործերում փորձաքննությամբ պարզվել է, որ վթարների մեծ մասի պատճառը եղել է վարորդների կողմից սահմանված արագության գերազանցումը, իսկ վրաերթերի մեծ մասի մեղավորներն են եղել հետիոտները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արագաչափը գործելու է նոյեմբերի 21-ից և սահմանված արագությունը լինելու է ժամում 60 կմ արագությունը, և այն վարորդները, ովքեր կգերազանցեն սահմանված արագությունը, արագաչափի կողմից «կֆիքսվեն» երկկողմանի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր