211652_close_icon
views-count109733 դիտում article-date 18:21 20-03-2016

Արտակարգ իրավիճակ Դիլիջանի ոլորաններոմ. 4 տասնյակից ավելի մեքենաներ չեն կարողանում շարժվել. տեղի են ունենում վթարներ. շտապօգնությունն ուշանում է, տեղի ճանշինն էլ «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է` Դիլիջանի ոլորաններում տիրում է բարձիթողի վիճակ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի և տեղի ճանշինականների անգործության հետևանքով չեն կարողանում ազատ երթևեկել: Մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կա նաև վիրավոր, ում գլխից արյուն է հոսում, սակայն միայն 1 ժամ անց նոր շտապօգնության բրիգադը ժամանեց դեպքի վայր: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է պատճառը, որ բժիշկները ուշանում են` վերջիններս արդարացիորեն ասում էին, որ պատճառը ոլորաններում եղած ձյունն է: Վիրավորին բժիշկները փորձեցին տեղափոխել հիվանդանոց սակայն նրանց ավտոմեքենան էլ խոտանվեց և միայն քաղաքացիների շնորհիվ շտապօգնության մեքենան հրելով` գործի դրվեց: Օպերատիվորեն նշված հատվածում աշխատում են միայն ճանապարհային ոստիկանները, իսկ մարզպետարանի, Ճանշինի և Դիլիջանի քաղաքապետարանի չինովնիկները չկան ու չկան, ինչի պատճառով էլ վարորդները ամենավերջին խոսքերով հիշում են նրանց: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր