211652_close_icon
views-count3437 դիտում article-date 19:40 17-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 17-ին

1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ. նոյեմբերի 17-ին): 1855 թ. – Դավիթ Լիվինգստոնը հայտնաբերեց Վիկտորիա ջրվեժը: 1869 թ. – բացվեց Սուեզի ջրանցքը , Միջերկրական ծովը Կարմիր ծովին կապող ջրանցքը: 1903 թ. – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվեց Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև: 1942 թ. – ծնվել է Մարտին Սկորսեզեն, ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: 1997 թ. – Եգիպտոսի Լուքսոր քաղաքում իսլամ ահաբեկիչների կողմից սպանվեց 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվեցին: 2003 թ. – Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարեց ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվեց միասեռական անձնավորություն: 2006 թ. – մահացել է Ֆերենց Պուշկաշը, հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (ծն. 1927 թ.):

Նմանատիպ նյութեր