ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ցանկանում է առանձնանալ
ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգային շարժման առաջնորդ նաթան Սմիթը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տեխասյան անջատողականները մտադիր են հասնել խաղաղ հանրաքվեի և բարձրացնել ԱՄՆ-ի կազմից նահանգից առանձնանալու հարցը։
Սմիթը նշել է, որ նահանգը չի փոխել Թրամփի երդմնակալությունից հետո առանձնանալու մասին իր որոշումը, քանի որ նահանգի բնակչության համար առաջնային է քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը։
Նրա խոսքով՝ տեխասցիները չեն ցանկանում լինել բյուրոկրատիայի դանային մի մաս, որը նահանգը գցել է տրիլիոնանոց պետպարտքի ճահիճը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու հանրային նախաձեռնություն է մշակել Կալիֆորնիա նահանգը։