ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատն այսօր՝ մայիսի 19-ին, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այսպիսով, Տեխասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:
«Մենք շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճշմարտությունը վերահաստատելու համար, չնայած թուրքական ճնշումներին», - հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը, հայտնում է [url=http://asbarez.com/163544/texas-becomes-46th-u-s-state-to-recognize-armenian-genocide/]«Ասպարեզ» [/url]պարբերականը: