Ավտովթար Երևանում. անվադողերի խանութի դիմաց բախվել են երկու BMW-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ 113 հասցեի դիմաց բախվել են BMW մակնիշի 05 LO 245 համարանիշի և մեկ այլ BMW մակնիշի 34 CV 703 համարանիշի ավտոմեքենաները ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով , ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները : ՃՈ աշխատակիցների կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունը ճշտում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել BMW-ների մասնակցությամբ ավտովթարը։
[/color]
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի