Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 16-ին
1532 թ. – տեղի ունեցավ Կայամարկյան սպանդը, իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորեց մոտ 7000 ինկ։
1848 թ. – Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում իր վերջին համերգը տվեց։
1907 թ. – Օկլահոման դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
1933 թ. – ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվեցին դիվանագիտական հարաբերություններ։
1939 թ. – ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ։
1945 թ. – հիմնադրվեց ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
1965 թ. – ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց «Վեներա-3» Տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
1967 թ. – ծնվել է Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն։
2007 թ. – Երևանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան։