Հարի Նևիլ. Ռունիի և Իբրահիմովիչի փոխարեն պետք է Մխիթարյանը խաղա
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը նշել է, թե ինչպիսին է տեսնում թիմի օպտիմալ կազմն այս մրցաշրջանում:
«Ամենահեշտը դարպասապահի հարցն է` Դավիդ դե Խեա: Պաշտպանությունում ես կընտրեի Վալենսիա, Սմոլինգ, Բայի և` հավանաբար, Դեյլի Բլինդին ձախ եզրում:
Կիսապաշտպանության ձախ եզրում կդնեի Պոգբային, որի կողքին կլինեին Քարիկն ու Էրերան: Նրանց առջև կընտրեի Հենրիխ Մխիթարյանին` աջից և Մարսյալին` ձախից: Իսկ հարձակման գծում` Ռեշֆորդին:
Օօօ, ես արդեն վերնագրերն եմ տեսնում: Չկա ոչ Ռունին, ոչ` Իբրահիմովիչը: Նրանք հիանալի պահեստայիններ կլինեին», ասել է Նևիլը: