ԱՄՆ Սիեթլ քաղաքում հազարավոր դպրոցականներ ցույց են կազմակերպել Թրամփի դեմ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում հազարավոր դպրոցականներ բողոքի ցույց են կազմակերպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, գրում է The Wall Street Journal-ը։
Պետական և մասնավոր դպրոցների աշակերտները բողոքի երթի ժամանակ վանկարկել են «Մենք չենք ընդունում նորընտիր նախագահին»։ Ցույցի մասնակիցների մոտ եղել են «Իմ նախագահը չես», «Սերը հաղթում է» գրությամբ պաստառներ։
Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել Թրամփի ծայրահեղական հռետորաբանության դեմ։ Դպրոցականներն իրենց աջակցությունն են հայտնել մահմեդականներին և ներգաղթյալներին: Մասնավոր դպրոցներից մեկի ներկայացուցչի գնահատմամբ՝ բողոքի ցույցին մասնակցել է 5000 աշակերտ։