211652_close_icon
views-count2247 դիտում article-date 11:13 10-11-2016

ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ և բողոքում են Թրամփի հաղթանակի դեմ

ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից դժգոհ հազարավոր ամերիկացիներ են դուրս եկել փողոցներ, հաղորդում է BBC-ն։ Վաինգտոնում՝ Սպիտակ Տան առաջ մարդիկ պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են սեքսիզմը, ռասսայական խտրականությունը և այլատյացությունը քննադատող տողեր։ Ցուցարարները հայտարարել են, որ արունակելու են իրենց իրավունքների համար պայքարը։ Կալիֆորնիա նահանգում փողոց են դուրս եկել դպրոցականներն ու ուսանողները։ Իսկ Լոս Անջելես քաղաքում հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են Սիթի Հոլլի դիմաց և վանկարկել «Նա իմ նախագահը չէ»։ Փենսիլվանիայում Փիթթսբուրգի համալսարանի հարյուրավոր ուսանողներ քայլերթ են անցկացրել։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Արիզոնա, Այովա, Քոլորադո, Մասսաչուսեթս և Վաշինգտոն նահանգներում։ Ցւցարարները փակել են փողոցները, իսկ որոշ քաղաքներում ուսանողները աղբամաններ են այրել։ Նյու Յորքում ակցիայի մասնակիցները երթով հասել են Թրամփ Թաուեր, որտեղ այս պահին գտնվում է երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Շենքի մուտքը փակել են մի քանի բեռնատարներ՝ բարձված ավազով։

Նմանատիպ նյութեր