slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մեր օրերը հասած աշխարհի ամենահին կատարյալ գլոբուսի հեղինակը պորտուգալացի Մարտին Բեհայմն է․ հետաքրքիր փաստեր
211652_close_icon

Մեր օրերը հասած աշխարհի ամենահին կատարյալ գլոբուսի հեղինակը պորտուգալացի Մարտին Բեհայմն է․ հետաքրքիր փաստեր

views-count4800 դիտում article-date 14:37 15-11-2016
Մարտին Բեհայմը ծնվել է 1459 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանկոնիայի Նյուրնբերգ քաղաքում՝ հարուստ վաճառականի ընտանիքում: Վերջինիս ընտանիքը ծագումով Բոհեմիայից էր և այստեղ էր եկել ու հիմնավորվել 14-րդ դարի սկզբին: Հայրը առևտուր էր անում Վենետիկում և տեղի քաղաքային սենատի անդամ էր հանդիսանում: Մարտինը պատանի տարիքից մասնակցում էր հոր գործերին: Վերջինիս մահվանից հետո, 1474 թվականին աշխատանքի անցավ. նա կրկին առևտրով զբաղվեց: Հարազատների՝ Լեոնարդի և Յորիուս վան Դորպի հետ զբաղվում էր կտորեղենի վաճառքով, որը ներկրվում էր բելգիական Մեխելեն քաղաքից: 1478 թվականին Բեհայմը տեղափոխվում է Անտվերպեն: Այստեղ աշխատանքի է անցնում ներկարարական արհեստանոցում: Հենց այստեղ էլ Մարտինը սովորում է թվաբանությունը: Կա վարկած, որ նրա ուսուցիչն է եղել Յոհան Մյուլլերը՝ մեծ աստղագետ ու մաթեմատիկոս: 1490 թվականին Բեհայմը առևտրի նպատակով վերադառնում է ծննդավայր: Վերադառնալու նպատակներից մեկն էլ մոր ժառանգության ստացումն էր: Գեորգ Հոլցշուերը, ով քաղաքի խորհրդի անդամ էր, ճանապարհորդել էր դեպի Եգիպտոս և Ավետյաց երկիր, հետաքրքրվում էր աշխարհագրական հայտնագործություններով: Վերջինս համոզեց Բեհայմին մնալ Նյուրնբերգում և ստեղծել գլոբուս, որի վրա պատկերված լինեն պորտուգալացիների վերջին հայտնագործությունները: 1492 թվականին սկզբին գլոբուսը պատրաստ էր: Նրա վրա պատկերված էին եվրոպացիների աշխարհագրական գիտելիքները՝ Ամերիկայի հայտագործման շեմին: Գլոբուսը կոչվեց «Երկրային խնձոր»: Դրա տրամագիծը կազմում է 507 մմ, բացակայում են աշխարհագրական լայնություններն ու երկայնությունները: Սակայն նշված են հասարակածը, միջօրեկանն ու արևադարձերը, ինչպես նաև կենդանակերպի նշանները:

Նմանատիպ նյութեր