Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 15-ին
1630 թ. – մահացել է Յոհան Կեպլերը, գերմանացի նշանավոր աստղագետ, համարվում է տեսական աստղագիտության հիմնադիրը, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները (ծն. 1571 թ.):
1741 թ. – Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերեց կղզի, որն հետագայում կոչվեց իր անունով:
1864 թ. – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործեց ֆիլատելիա տերմինը:
1887 թ. – ծնվել է Ջորջիա Օ’Քիֆը, ամերիկացի նկարչուհի, խեցեգործ (մահ. 1986 թ.):
1916 թ. – մահացել է Հենրիկ Սենկևիչը, լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1846 թ.):
1955 թ. – բացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:
1971 թ. – Ինտել ընկերությունը թողարկեց առաջին միկրոպրոցեսորը:
1976 թ. – մահացել է Ժան Գաբենը, թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր (ծն. 1904 թ.):
2003 թ. – Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով մահացավ 25 մարդ, վիրավորվեցին ևս 300-ը: