211652_close_icon
views-count138454 դիտում article-date 17:36 14-11-2016

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. կասկածյալների մեջ է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլեի եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություններ էր տարածել՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երևան քաղաքի Նորքի Այգիներ, տուն 193/2 հասցեի բնակիչ, 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք ախտորոշմամբ: Վերջինս աշխատում է Նորք –Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ: Որովայնի շրջանի վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ, Մուշեղ Մանվելի Մուշեղյանը, ով հիվանդանոցում մահացել էր: Մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձանց մեջ շոշափվում է նաև Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ում մասին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ նա դեպքից տևական ժամանակ առաջ եղել է նշված վայրում: Իրավապահները ունեն նաև կասկածներ, որ Դ. Հախանումյանի անունը փորձում են կապել այս սպանությունների հետ, որպեսզի իրավապահներին շեղեն իրական հանցագործությունը բացահայտելուց և միայն Տլեի եղբորը հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Այդ տեղեկությունը հերքելու կամ հաստատելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ գործողություններ են կատարում: Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը որոնում է նաև Չարբախում քրեական պատմություններով հայտնի Գեղամին, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/13/101133/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել էր հրազենային վնասվածքներ։ Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պատոնակատար Սամվել Ասատրյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Չիչոյանն ու դատախազի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում էին պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից էին նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր