133544 դիտում
20:41 14-11-2016
Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլեի եղբայրը՝ Դավիթը, սպանության վայրի հարևանությամբ հանդիպել է Ճըվճըվ Արոյի որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնից տուն է ուղևորվել Երրոդմասցի Լյովիկի սպանության գործով որպես կասկածյալ կալանավորված Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վերջինս երեկ՝ Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցներից տևական ժամանակ առաջ եղել է նշված վարսավիրանոցի մուտքի մոտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա այդտեղ հանդիպել է հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդուն, ով գումար է պարտք եղել Դավիթին ու Դավիթը վերցնելով գումարը՝ հեռացել է նշված շենքից:
Իրավապահները նաև պարզել են՝ հնչած կրակոցների ժամանակ որտեղ է եղել Տլեի եղբայրը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում իրավապահներից մի քանիսն ասում էին. «Ցանկացած ինֆորմացիա նման աղմկահարույց քրեական գործերում մենք պարտավոր ենք ճշտել: Թեպետ հենց սկզբից էլ ունիենք նաև այն կասկածները, որ Տլեի եղբոր՝ Դավիթի անունը փորձում էին կապել այս սպանությունների հետ, որպեսզի շեղեին իրավապահներիս, սակայն մենք ցանկացած տեղեկատվություն ճշտում ենք, մանավանդ, մի այնպիսի դարաշրջան ենք ապրում, որ ամեն քայլափոխի տեսախցիկներ են և նույն տեսախցիկների շնորհիվ է հաստատվել Դավիթի անմեղությունը այս դեպքում, քանի որ հանցագործությունը կատարելու ժամանակ նա եղել է Նորագավիթում»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/14/101183/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ նոյեմբերի 13-ին, տեղեկություններ էր տարածել՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների մասին:
Վերջինս աշխատում է Նորք –Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ: Որովայնի շրջանի վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ, Մուշեղ Մանվելի Մուշեղյանը, ով հիվանդանոցում մահացել էր: Մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14994 դիտում
16:54 14-05-2015
Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)