Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 14-ին
1797 թ. – ծնվել է Չարլզ Լայելը, շոտլանդացի փաստաբան և երկրաբան (մահ. 1875 թ.):
1860 թ. – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվեց պեկինյան տրակտատը:
1914 թ. – Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ:
1932 թ. – մահացել է Լեոն, հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը (ծն. 1860 թ.):
1954 թ. – ծնվել է Յաննին, հույն երաժիշտ, երգահան:
1963 թ. – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացավ Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1975 թ. – մահացել է Արտեմի Այվազյանը, հայ ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1902 թ.):
1976 թ. – մահացել է Գեղամ Սարյանը, հայ նշանավոր գրող, բանաստեղծ (ծն. 1902 թ.):
1979 թ. – ծնվել են Արտավազդ և Արման Քարամյանները, հայ ֆուտբոլիստներ: