211652_close_icon
views-count7007 դիտում article-date 23:39 13-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 13-ին

354 թ. – ծնվել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (մահ. 430 թ.): 1114 թ. – Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը: 1810 թ. – ծնվել է Նիկոլայ Պիրոգովը, ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ (մահ. 1881 թ.): 1850 թ. – ծնվել է Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ («Գանձերի կղզին», «Սև նետը», մահ. 1894 թ.): 1868 թ. – մահացել է Ջոակինո Ռոսսինին, իտալացի նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1792 թ.): 1903 թ. – մահացել է Կամիլ Պիսսարոն, ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը (ծն. 1830 թ.): 1908 թ. – մահացել է Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի (ծն. 1870 թ.): 1964 թ. – տեղի ունեցավ «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան: 1970 թ. – Պակիստանում Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով մահացավ 300 000-500 000 մարդ:

Նմանատիպ նյութեր